Բանվոր-այգեպան


Department: AUA Facilities, Services and Events
Contract type: Full-time
Job location: Yerevan, the capital of the Republic of Armenia
Application deadline: 12/10/2025

Նկարագիր

Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամը աշխատանքի է հրավիրում բանվոր-այգեպանի ՀԱՀ Բիզնես կենտրոն (Ալեք Մանուկյան 9) և Նաջարյան մասնաշենք (Ձորագյուղ 11) հասցեներում։

Պարտականություններ

  1. Մասնակցում է շենքի սպասարկման և շահագործման աշխատանքներին։
  2. Կատարում է բանվորական աշխատանքներ շենքում, հարակից տարածքներում և օժանդակ շինություններում։
  3. Անհրաժեշտության դեպքում կատարում է բանվորական աշխատանքներ նաև ՀԱՀ մյուս մասնաշենքերում։
  4. Տեղափոխում է բեռներ ՀԱՀ մասնաշենքերում։
  5. Ձմռան ընթացքում կատարում է ձնամաքրման աշխատանքներ շենքին հարող տարածքում, աստիճանների վրա, աստիճանահարթակներում և այլ հարակից տարածքներում՝ ըստ անհրաժեշտության և հանձնարարականների։
  6. Աջակցում է շենքին հարող այգու և կանաչ տարածքի մշակմանը՝ կատարելով ոռոգման, ծառերի և թփերի էտման, խոտածածկի հնձման և խնամքի աշխատանքներ։
  7. Անհրաժեշտության դեպքում կատարում է անմիջական ղեկավարի կողմից սահմանված այլ համանման հանձնարարություններ։

 

Գիտելքիներ ու հմտություններ

  1. Պահանջվող նվազագույն կրթությունը՝ միջնակարգ
  2. Լեզուների իմացությունը՝ հայերեն (լավ), անգլերեն (սահմանափակ)

Դիմելու կարգը

Ցանկացողները կարող են իրենց ռեզյումեն`ուսման և աշխատանքային փորձի մասին տեղեկությունները, ուղարկել հետևյալ հղումով: Միայն ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: 

 

Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամը իր գործունեության մեջ խստորեն հետևում է զբաղվածության ոլորտում հավասար իրավունքների ապահովման և ոչ-խտրական քաղաքականության սկզբունքներին