Research/ Project Positions

Համայնքային բարեկեցության աշխատող

Department: Gerald & Patricia Turpanjian College of Health Sciences (CHS)

Contract type: Service contract

Job location: Ararat

Application deadline: 10/10/2025


Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետը փնտրում է Համայնքային բարեկեցության աշխատողների՝ Տոկուն համայնք ծրագրի թիմին միանալու համար։ Տոկուն համայնք ծրագիրն իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի և Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Ֆիլդինգի հանրային առողջապահության ֆակուլտետի համատեղ ջանքերով: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում բնակվող Արցախից բռնի տեղահանված բնակչության ընդհանուր բարեկեցությունը: Ծրագիրը կենտրոնանում է համայնքային ակտիվ ներգրավվածության վրա՝ խթանելով սոցիալական համերաշխությունը, ինքնաապահովումը և համայնքի դիմակայունությունը:

Համայնքային բարեկեցության աշխատողը գործում է որպես ծրագրի հիմնական թիմի անդամ, որը համայնքին աջակցություն է տրամադրում թիրախային բնակչության ընդհանուր առողջական և սոցիալական բարեկեցությունը բարելավելու և համայնքի իրազեկվածությունը մեծացնելու համար: 

Համայնքային բարեկեցության աշխատողի առաջնային պարտականությունները ներառում են համայնքի կարողությունների զարգացումը, ինքնապահովման խթանումը, սոցիալական և առողջապահական ռեսուրսների և ծառայությունների հասանելիության և կապերի ամրապնդումը, թիրախային բնակչության շրջանում կրթության և հմտությունների զարգացման խթանումը և տեղական և մարզային կազմակերպությունների և գործակալությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների համակարգումը: Հաշվի առնելով, որ աշխատանքը Արցախից բռնի տեղահանվածների հետ է՝ նախընտրություն կկտրվի Արցախյան համայնքի ներկայացուցիչներին։ 

Learn More »